Սուլշեր. Գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ղազախական «Աստանայից» կրած պարտությունը:
«Մենք դժգոհ ենք արդյունքից, սակայն չենք կարող ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վատ խաղ է ցուցադրել: Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք եզրափակել դրանք:
«Աստանայի» դեմ խաղին մասնակցում էին հիմնականում երիտասարդ խաղացողներ, որոնք կարողացան իրենց լավ դրսևորել»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտություն կրեց L խմբի հետնապահ «Աստանայից»:
«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով կշարունակի գլխավորել L խմբի մրցաշարային աղյուսակը: «Աստանան» 3 միավորով վերջին տեղում է: