«Ռոմայի» մեկնարկային կազմը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Ռոման» արտագնա խաղում կմրցի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ:
Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է իր գլխավորած թիմի մեկնարկային կազմը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր է ապաքինվել վնասվածքից, հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից:
«Ռոմա». Պաու Լոպես - Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով - Դիավարա, Վերետու – Զանիոլո, Պելեգրինի, Կլույվերտ– Ջեկո։
Նշենք, որ «Իստանբուլ Բաշակշեհիր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: