Կոպենհագենի դատարանը երեք տղամարդու մեղավոր է ճանաչել ԻՊ-ի համար դրոններ գնելու մեջ
Կոպենհագենի դատարանը երեք տղամարդու մեղավոր է ճանաչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար Սիրիայում եւ Իրաքում մարտական գործողությունների ժամանակ դրոններ գնելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Դատարանի որոշման համաձայն՝ 2013-2017 թվականներին 3 տղամարդ, որոնցից երկուսը Դանիայի քաղաքացիներ են, ռադիոկառավարվող ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ սարքեր են գնել, ինչպես նաեւ այլ սպառազինություն:
Ընդ որում, նրանց նկատմամբ ահաբեկչության մեղադրանքը հանվել է, եւ նրանց մինչեւ 6 տարվա ազատազրկում է սպառնում: