Թաիլանդի ազգային պարկում եղջերու է սատկել, որի ստամոքսի մեջ 7 կգ աղբ է հայտնաբերվել (Լուսանկար)
Թաիլանդի ազգային պարկում սատկած վայրի եղջերուի ստամոքսի մեջ 7 կգ աղբ է հայտնաբերվել, հաղորդում է BBC News-ը:
Կենդանու ստամոքսի մեջ այնպիսի օտարածին իրեր են հայտնաբերվել, ինչպիսիք են՝ տղամարդու ներքնաշոր, պլաստիկե պայուսակներ, սուրճի փաթեթներ եւ պլաստիկե պարան:
Ազգային պարկի ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ եղջերուն երկար ժամանակ պլաստիկե իրեր է կերել: