80 mins on the clock.
COME ON CHELSEA!
1-2
«Չելսին» ու «Վալենսիան» չորոշեցին հաղթողին, «Զենիթն» ուժեղ էր «Լիոնից» (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում մրցեց իսպանական «Վալենսիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:
Խաղի հաշիվը 40-րդ րոպեին բացեց իսպանացի կիսապաշտպան Կարլոս Սոլերը: 41-րդ րոպեին «Չելսիի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաշիչը խփեց պատասխան գոլը, իսկ 50-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչն առաջ մղեց լոնդոնյան թիմին: Հանդիպման վերջնամասում՝ 82-րդ րոպեին, «Վալենսիայի» դանիացի կիսապաշտպան Դանիել Վասը հավասարեցրեց հաշիվը՝ 1 միավոր վաստակելով իր թիմի համար:
Միաժամանակ ընթացող խաղում ռուսական «Զենիթը» տնային խաղում 2:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ:
Գոլերի հեղինակ դարձան ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Ձյուբան և Մագոմեդ Օզդոևը:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
H խումբ
«Վալենսիա» - «Չելսի»՝ 2:2 (տեսանյութ)
Կարլոս Սոլեր, 40, Դանիել Վաս, 82 - Մատեո Կովաշիչ, 41, Կրիստիան Պուլիշիչ, 50
G խումբ
«Զենիթ» - «Լիոն»՝ 2:0 (տեսանյութ)
Արտյոմ Ձյուբա, 42, Մագոմեդ Օզդոև, 84
դիտվել է 91 անգամԱյս թեմայով
- «Չելսի»-ն առաջիկայում կապ կհաստատի «Դինամո»-ի հետ՝ Արսեն Զախարյանի գործարքը կնքելու համար
- FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը
- Լիոն քաղաքում տեղի ունեցավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հերթական կոնֆերանսը
- «Չելսի» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
- Երևան-Լիոն գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Լիոնում էր