Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից աշխարհում դիվանագիտական ներկայացուցչությունների թվով
Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից աշխարհում դիվանագիտական ներկայացուցչությունների թվով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Լոուի ինստիտուտի գլոբալ դիվանագիտության ինդեքսին:
Ներկայացված զեկույցի համաձայն՝ այժմ Չինաստանն աշխարհում 276 դիվանագիտական ներկայացուցչություն ունի՝ 3 անգամ ավելի շատ, քան ԱՄՆ-ը:
«Հյուպատոսությունները զբաղվում են երկրների միջեւ տնտեսական համագործակցության հարցերով, այն դեպքում, երբ դեսպանատների գործառույթների մեջ են մտնում քաղաքական հարաբերությունները: Հետազոտության արդյունքները ենթադրում են, որ գործնականում Չինաստանի արտասահմանյան հյուպատոսությունների ցանցը կարող է ուժերի ներածին չափով օգնել իրականացնել Պեկինի տնտեսական ամբիցիաները»,- ասել է հետազոտության ղեկավար Բոննի Բլեյը: