Գնդացրորդը ավագ լեյտենանտին սպանել է՝ իր «Iphone 5s-ը» չվերադարձնելու պատճառով.գործը դատարանում է
ՀՀ ՊՆ N զորամասի գնդացրորդ՝ կոչումով շարքային Ա. Կիրակոսյանը, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 17:00-ի սահմանում, սպանել է ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանին՝ իր «Iphone 5s» տեսակի բջջային հեռախոսը չվերադարձնելու պատճառով։
Նշենք, որ ՀՀ ՊՆ 14.08.2018թ. թիվ 858 հրամանով «ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու» կանոնակարգի համաձայն՝ տեսանկարահանող սարքով համալրված հեռախոսների օգտագործումը զինված ուժերում արգելվում է։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանը դիրքի անձնակազմից հավաքել է հեռախոսները։ Ա. Կիրակոսյանն էլ մարտական հերթապահության ընթացքում խնդրել է իրեն պատկանող «Iphone 5s» տեսակի բջջային հեռախոսը վերադարձնել։ Չչվերադարձնելու պատճառով առաջացած վրեժի շարժառիթով, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 17-ի սահմանում, արթուն հերթափոխի դիտորդի պարտականություններն իրականացնելիս, ավագ լեյտենանտ Մ. Գրիգորյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի CA8285 համարի գնդացրով մտել է դիրքի կացարան, դիմելով ավագ լեյտենանտ Մ. Գրիգորյանին՝ սեռական բնույթի հայոհյանք է հնչեցրել, լիցքավորել գնդացիրը, զենքի փողն ուղղել կացարանում գտնվող, ավագ լեյտանանտ Մ. Գրիգորյանի ուղղությամբ եւ սպանել նրան:
Ա. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն)։
Գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ա. Կիրակոսյանը կալանավորված է: Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։
Աղբյուր՝ News.am