Airbus-ը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղերը
Airbus ընկերությունը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղերը, որոնք բացվել են 2016 թվականի սկզբին: Պատճառը հայտնի չէ:
Փակվում են ընկերության Airbus Defence and Spase SAS եւ Airbus DS Geo SA մասնաճյուղերը: Վարկատուները կարող են պահանջներ ներկայացնել երկու ամսվա ընթացքում, հաղորդում է Turan-ը: