ՊՍԺ-ի մարզական տնօրեն. Մբապեն չի հեռանա Փարիզից
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մբապեն մնում է ՊՍԺ-ում: Այստեղ հարցեր լինել չեն կարող: Մենք այժմ բանակցություններ ենք վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ: Տեսնենք՝ ինչ կստացվի»,- Լեոնարդոյի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Մբապեի մայրը, որը հանդիսանում է նաև 20-ամյա հարձակվողի գործակալը, բանակցություններ է սկսել «Ռեալի» ղեկավարության հետ: