Ազարը վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում վնասվածք է ստացել, տեղեկացնում է Marca-ն:
Ազարը վնասվածք է ստացել հանդիպման երկրորդ խաղակեսում և փոխարինվել 68-րդ րոպեին: Վնասվածքի լրջության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Բելգիացի հարձակվողը նոյեմբերի 27-ին բուժզննման կենթարկվի:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - ՊՍԺ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: