Գերմանիայի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին քաղաքական միասնականություն է անհրաժեշտ
Գերմանիայի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին քաղաքական միասնականություն է անհրաժեշտ, հայտնում է AP-ը։
Ելույթ ունենալով բեռլինյան Կերբերի ինստիտուտի կողմից կազմակերպված համաժողովում՝ Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիքսեն Սորեյդեն հայտարարել է, թե «այն ամենը, ինչ մենք անում ենք որպես ռազմական միություն շատ բանով կախված է քաղաքականապես միասնական լինելու մեր ունակությունից»։
Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը նշել է, որ «անհրաժեշտ է ապահովել դաշինքի քաղաքական միասնականությունը, քանի որ «ամերիկյան եւ եվրոպական անվտանգության բաժանումը ոչ մեկի շահերից չի բխում»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել էր ՆԱՏՕ-ի անդամներին այն բանի համար, որ նրանք բավարար միջոցներ չեն ծախսում պաշտպանության վրա։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր դաշինքի «ուղեղի մահվան» մասին։