Մեզ պետք է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը. Արամ Սարգսյան
Ես համոզված եմ, որ այս փուլում մեզ պետք չի Սենատի բանաձեւ ցեղասպանության մասին, մեկ է՝ Թրամփը չի վավերացնելու, որ Էրդողանին լրիվ Պուտինի գիրկը չգցի, մեզ պետք է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:
«Դա է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ եւ ամենալուրջ քայլը»,-հավելել է նա: