ՀՔԾ պետը հայտարարել է, որ խոստանում է լրիվ բացահայտել ոստիկանությունում «հարցաքննության» սկանդալային տեսագրության միջադեպը (Տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը խոստացել է լրիվ բացահայտել «հարցաքննության» սկանդալային տեսագրության հետ կապված միջադեպը։
Հիշեցնենք, որ խոսքը վերջերս ԶԼՄ-ներում հրապարակված հարցաքննության տեսագրության մասին է, որտեղ ոստիկանները «կորզում» են ցուցմունքները։
Ինչպես տեղեկացրել է Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2008-2010 թվականների ընթացքում։ Նրա խոսքով՝ գործը չի որակվել «խոշտանգումներ» այն պատճառով, որ արարքը գործվելու պահին ՔՕ-ում համապատասխան հոդված չի եղել։
Հարցին, թե արդյոք տեղի ունեցածը կապ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, Խաչատրյանը չի պատասխանել, ինչպես եւ ձեռնպահ է մնացել այն հարցին պատասխանելուց, թե արդյոք իսկապես կադրում բոլորն են ոստիկաններ։ Միեւնույն ժամանակ, Խաչատրյանը հավաստիացրել է, որ գործը լիովին կբացահայտվի։