Արսեն Բաբայանի գործով քննությունը շարունակվում է. Սասուն Խաչատրյան (Տեսանյութ)
Արսեն Բաբայանի գործով քննությունը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՍԴ նախագահի կողմից իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նա կալանքի տակ է մնացել ավելի քան 3 շաբաթ, որից հետո ազատ է արձակվել, դատախազությունը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երաշխավորությամբ:
Քննության մանրամասները Խաչատրյանը չներկայացրեց: