Հայաստանում մեր ինստիտուտի կայացման և ամրապնդման համար քաղաքական կամք է պետք. օմբուդսմեն
Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի կայացման եւ ամրապնդման համար քաղաքական կամք պետք է դրսեւորվի։ Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների ինստիտուտի 15-ամյակին նվիրված համաժողովում նոյեմբերի 26-ին ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ օմբուդսմենի գրասենյակը չպետք է աջակցի կամ կանգնի որեւէ քաղաքական ուժի կողքին։ Նա միշտ պետք է զբաղեցնի չեզոք դիրք, քանի որ այլ պարագայում դա կարող է վերացնել եւ լիովին վարկաբեկել այն բոլոր հաջողությունները, որոնք ձեռք են բերվել համառ գործունեության երկար տարիների ընթացքում։
Օմբուդսմենը նաեւ հավաստիացրեց, որ երկրի նոր խորհրդարանը եւ կառավարությունն ակտիվորեն համագործակցում են Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Բացի այդ, նա ավելացրեց, որ օմբուդսմենը անմիջական մասնակցություն է ունենում տարբեր օրինագծերի նախապատրաստմանը։