Ազար. «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել 2019 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ: Մանեն, Սալահը և վան Դեյքն արժանի են այդ մրցանակին:
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» Եվրոպայի ուժեղագույն ակումբն էր, և տրամաբանական է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը պետք է ընտրվի այդ թիմից»,- Ազարի խոսքը փոխանցում է Bleacherreport-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
«Ոսկե գնդակի» հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին: