Ալբանիայում հարյուրավոր մարդիկ տուժել են հզոր երկրաշարժից
Ալբանիայում հզոր երկրաշարժից տուժել են հարյուրավոր մարդիկ, ավերվել են մի քանի տներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Exit պորտալին։
Ավելի վաղ Տիրանայից ոչ հեռու 6,4 ուժգնությամբ ցնցումների մասին տեղեկացրել էր ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ինչպես հավաստիացնում են տեղի ԶԼՄ-ները, ստորգետնյա ուժեղ տատանումները զգացվել են անմիջապես մայրաքաղաքում, ինչպես նաեւ Դուրես քաղաքում, որն ամենամոտն է էպիկենտրոնին։
Տիրանայից 30 կիլոմետր հեռու քանդվել է երկու բնակելի տուն, եւս երկու շենք փլուզվել է Կավայա քաղաքում՝ Դուրեսից ոչ հեռու։
Տեղի հիվանդանոցներ են դիմել հարյուրավոր մարդիկ, նրանց ճշգրիտ թիվը առայժմ հայտնի չէ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։