Մինչեւ տարեվերջ Լարսի անցակետում Հայաստանը կունենա պետեկամուտների կոմիտեի իր ներկայացուցիչը. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան
Այժմ քննարկումներ են ընթանում՝ կապված Վերին Լարսի անցակետում պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի թեկնածության առնչությամբ: Այս մասին նոյեմբերի 25-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ տարեվերջ Լարսի անցակետում Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը: «Մենք արդեն քննարկում ենք թեկնածությունը, եւ կառավարությունը տվյալ հարցով պետք է որոշում կայացնի»,- հավելեց Անանյանը: