Կլոպ․ Անցած մրցաշրջանի համար «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վան Դեյքը
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» այս տարվա գլխավոր հավակնորդների մասին։
«Եթե «Ոսկե գնդակը» տալ սերնդի լավագույն ֆուտբոլիստին, ապա այն միշտ պետք է բաժին հասնի Լիոնել Մեսիին։ Բայց անցած մրցաշրջանի համար «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վիրջիլ վան Դեյքը։ Ընդհանուր առմամբ՝ լավագույնը Մեսին է, բայց անցած մրցաշրջանում առաջինը Վան Դեյքն էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին Փարիզում։ Մրցանակին հավակնու է նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։