Հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնական նպատակը երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացումն է. «Իմ քայլը»
ԱՄՆ հայկական պատվիրակության այցի նպատակը ոչ միայն Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործընկերների հետ հանդիպումն էր, այլ նաեւ ուղիղ շփումների հաստատումը նրանց հետ, քանի որ նոր կազմով առաջին այցն էր: Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով ԱՄՆ հայկական պատվիրակության այցի արդյունքները:
Նրա խոսքով՝ ձեւաչափը ներառում էր հանդիպումներ ոչ միայն կոնգրեսականների, այլ նաեւ փորձագետների հետ: «Հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնական նպատակը երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացումն է: Մենք առաջարկել ենք համագործակցել մարդու իրավունքների, ժողովրդավարական կառույցների ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ: Մենք նաեւ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործընկերներին առաջարկել ենք Հայաստանին աջակցող ակտ ընդունել»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ այդ ամենը ենթադրում է որոշակի երկկողմ պարտավորություններ: