Արմեն Գրիգորյանը մեկնում է Բիշքեկ. Նա կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 26-28-ին մեկնում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ:
Այցի ընթացքում նա կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին եւ ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին: