Օրական քանի՞ բաժակ սուրճը կարող է վնասակար լինել առողջության համար
Օրական 6 բաժակից ավելի սուրճի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, պարզել են Հարավային Ավստրալիայի համալսարանի գինականները։
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition ամսագրում, գիտնականներն ուսումնասիրել են 37-73 տարեկան 350 հազար մարդու եւ եկել այն եզրակացության, որ ամեն օր 6 եւ ավելի բաժակ սուրճ օգտագործելը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը 22 տոկոսով, ավելին՝ մարդը դառնում է նյարդային, բեռնվածությունը սրտի վրա ավելանում է եւ բարձրանում է ուղեղի կամ սրտի կաթվածի ռիսկը։ Միեւնույն ժամանակ, սուրճի չափավոր օգտագործումը օրգանիզմի վրա դրական ազդեցությու է ունենում։
Իր հերթին, սրտաբան Հերիբերթ Բրյուքը Գերմանիայից հավաստիացնում է, որ, հակառակ տարածված կարծիքի, սուրճը սրտի առողջության համար սպառնալիք չի պարունակում եւ չի բարձրացնում ճնշումը, եթե այն կանոնավորապես է օգտագործվում։ Բացի այդ, կոֆեինը կարող է իջեցնել օնկոլոգիական հիվանդությունների, դեմենցիայի եւ դիաբետի առաջացման ռիսկը։ Իհարկե, նրա խոսքով, օրական կարելի է խմել մինչեւ 4 բաժակ սուրճ։