Երկու տոննա կոկաինով սուզանավ են ձերբակալել Իսպանիայում
Իսպանիայի իրավապահ մարմինները նոյեմբերի 24-ին սուզանավ են կալանավորել, որի վրա ավելի քան երկու տոննա կոկաին է հայտնաբերվել, հաղորդում է El Pais-ը:
Պարբերականի հրապարակման համաձայն, սուզանավը ձերբակալվել է Գալիցիա ինքնավար համայնքի ջրերում:
Ըստ նախնական տվյալների, նավը ժամանել է Կոլումբիայից:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում առնվազն երկու մարդ է ձերբակալվել:
Ներկայումս ոստիկանությունը պարզում է գործի բոլոր մանրամասները: