Կանադայում բնակիչներին հրավիրել են լուսանկարվել «Սատանայի» հետ ամանորյա տոնավաճառի ժամանակ
Կանադայի Քորթնի քաղաքում ամանորյա տոնավաճառի կազմակերպիչները վրիպակ են թույլ տվել միջոցառման հրավիրատոմսերում, որը դարձել էր սոցցանցերի օգտատերերի շրջանում քննարկման եւ կատակների առարկա, գրում է Narcity-ն:
«Սանտայի հետ լուսանկարվելու» փոխարեն նրանք գրել էին «Սատանայի հետ լուսանկարվել»:
Հրավիրատոմսերը տպել են նոյեմբերի 21-ին, եւ հաշված ժամերի ընթացքում դրանք ակտիվորեն տարածվել են սոցցանցերում:
Օգտատերերից մեկն անգամ առաջարկել էր հագնել ոչ մաքուր հանդերձանք եւ այդ տեսքով ներկայանալ տոնավաճառին: