«Ռոմայի» նախագահ Պալոտան պատրաստ է 750 միլիոն եվրոյով վաճառել ակումբը ամերիկացի Ֆրիդկինին
«Ռոմայի» սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր գործարար Ջեյմս Պալոտան բանակցում է ամերիկացի միլիարդատեր, գործարար Թոմաս Դենիել Ֆրիդկինի հետ ակումբի վաճառքի հարցով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Պալոտան պատրաստ է իտալական ակումբը վաճառել 750 միլիոն եվրոյով։ Դիտարկվում է նաեւ համատեղ սեփականության տարբերակ։ Պալոտան պատրաստ է գնորդին հանձնել նաեւ Իտալիայի մայրաքաղաքում կառուցվելիք ստադիոնի նախագիծը։
«Ռոման» ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Քաթարի էմիր Թամիմ բան Համադ Ալ Թանիի ղեկավարությամբ գործող Qatar Sport Investments մարզական ներդրումային հիմնադրամը։