8-ամյա երեխան սպանել է 90-ամյա դայակին
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում 8-ամյա երեխան լինելով GTA համակարգչային խաղի մոլի երկրպագու, սպանել է 90-ամյա դայակին:
Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երեխան` տարված լինելով խաղով, վերցրել է ատրճանակը և սառնասրտորեն սպանել իր դայակին: Երեխան մի քանի անգամ կրակել է դայակի գլխին:
Երեխան ազատ է արձակվել, քանի որ, ըստ նահանգի օրենսդրության, չի լրացել նրա 10-ամյակը, որպեսզի նա մեղավոր ճանաչվի սպանության համար:
GTA համակարգչային խաղի համար ԱՄՆ-ում սահմանված է "М" դասակարգը, որը թույլատրում է խաղալ միայն 17 տարին լրացած անձանց համար: