Միլանի «Ինտերի» լավագույն մեկնարկը 69 տարում
Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակի շնորհիվ Միլանի «Ինտերը» գրանցել է լավագույն մեկնարկը 69 տարում՝ կրկնելով 1950-1951 թվականների մրցաշրջանի արդյունքը։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Ինտերը» Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղում տարել է 11 հաղթանակ, կրել 1 պարտություն, 1 հանդիպում էլ ավարտել ոչ ոքի։
«Ինտերն» իր պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի առաջնության առաջին 7 արտագնա խաղերում տարել է միայն հաղթանակներ։ Ռեկորդակիրներն են «Միլանն» ու «Յուվենտուսը»՝ 8-ական անընդմեջ հաղթանակ արտագնա խաղերում։
«Ինտերը» 34 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Յուվենտուսից» հետ է 1 միավոր։