Tesla-ն Cybertruck էլեկտրական պիկապի հազարավոր պատվերներ է ստացել
Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ում հայտնել է, որ Tesla-ն Cybertruck էլեկտրական պիկապի արդեն 146 հազար պատվեր է ստացել. Cybertruck-ի շնորհանդեսը կայացել է նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում:
Սպասվում է, որ հաճախորդները առաջին պիկապները կստանան 2021 թվականի սկզբին:
Շնորհանդեսի ժամանակ հասարակությանը ցույց են տվել սեղանակերպ զրահապատ ավտոմեքենան, որի արժեքը կսկսվի 39.9 հազար դոլարից:
Մետաղական կորպուսի ամրությունը ցուցադրելու համար Մասկը նրան հարվածել է մուրճով: