Համեստ նվերը կնոջը հարմարավետ ծերություն է ապահովել
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Մոնտգոմերի քաղաքում 75-ամյա մի տղամարդ, որը ցանկացել է անանուն մնալ, կնոջը նվիրել է վիճակախաղի հաղթող տոմս: Արդյունքում կինը ստացել է 50 հազար դոլար: Այս մասին հաղորդել է UPI տեղեկատվական պորտալը:
Տղամարդը նշել է, որ իր կինը ժամանակավորապես չի կարող լքել տունը: Նա որոշել է գոհացնել կնոջը և գնել վիճակախաղի ակնթարթային տոմսեր: 20 դոլար արժողությամբ տոմսը շահել է։
«Մենք դա չէինք սպասում»,- խոստովանել է ամերիկացին: Նա եզրակացրել է, որ շահած գումարի մի մասով կմարեն պարտքերը, մնացած գումարով կհոգան իրենց ապագան: