Հավայիներում զինված ռոբով կողոպտիչը ավելի քան միլիոն դոլարի զարդեր է գողացել
Հավայիների ոստիկանությունը որոնում է սեւ ռոբ եւ դիմակ հագած զինված տղամարդու, որը Հելոուինի տոնակատարության ժամանակ գողացել է ավելի քան միլիոն դոլար արժողությամբ ադամանդե թանկարժեք զարդեր, հայտնում է Fox News-ը։
Մաուիի ոստիկանությունը հրապարակել է կողոպտիչի՝ Greenleaf Diamonds խանութի տեսախցիկներից վերցված լուսանկարները։ Այդ խանութում էլ հոկտեմբերի 31-ի ընդմիջման ժամին կատարվել է գողությունը։
Իրավապահների տվյալներով, կասկածյալը խանութից վերցրել է 240 000 եւ 450 000 դոլար արժողությամբ երկու մատանի, ինչպես նաեւ 378 000 դոլար արժողությամբ ականջօղեր։
Տեղեկատվության համար, որը կօգնի բռնել գողին, 50 000 դոլար պարգեւավճար են խոստացել։