Ավստրալիայում կենգուրուները ծեծկռտուք են սկսել «աղջկա» համար
Համացանցում հայտնվել է երկու արու կենգուրուների ցասումնալից ծեծկռտուքի տեսանյութ, գրում է Daily Mail-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սողունների ավստրալիական այգում, ցնցված այցելուների աչքի առջեւ։
Nine News-ը նշում է, որ ամենայն հավանականությամբ, արուները ծեծկռտուքը սկսել են «աղջկա» համար՝ նրանցից ավագը ավելի երիտասարդին «բռնացրել էր» իր ընկերուհու հետ։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են այցելուները, այդ թվում՝ երեխաները, ոգեւորում երկու կռվարարներին։
Թե նրանցից որն է հաղթել, հայտնի չէ։