Համացանցում Է Հայտնվել «Օրենքով Գողերի» Սպանության Տեսանյութը
Անվտանգության տեսախցիկները արձանագրել են Սուխումի կենտրոնում գտնվող «Սան Ռեմո» ռեստորանում երկու «օրենքով գողերի» վրա հարձակման տեսարանը:
Կադրերում երևում է, որ օրենքով գողերից մեկը մահացու կրակոցից որոշ ժամանակ անց ողջ է մնացել:
Տղամարդը և կրակոցից վիրավորված 22-ամյա մատուցողուհի Դոմինիկա Ակիրտավան ընկած են եղել հաստատության մուտքի դիմաց:
Դեպքի վայրից փախուստի դիմածներին հետապնդել են ոստիկանները։ Շուտով նրանք գտել են հանցագործների այրված մեքենան և սպանության գործիքները՝ ավտոմատներ և ատրճանակներ:
Տեղում մահացել են հանցավոր աշխարհի երկու հեղինակւթյուններ՝ Աստամուր Շամբան և Ալխաս Ավիդզբան: