Սիրիայում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով կան զոհեր
Մի քանի մարդ զոհվել եւ մի քանիսը վնասվածքներ են ստացել ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով՝ Ռաքքայի հյուսիսում Թել Աբյադ քաղաքում, որտեղ տեղակայված են Թուրքիայի օկուպացիոն ուժերը եւ նրանց հետ կապված ահաբեկչական խմբավորումները, հայտնում է ՍԱՆԱ-ն։
Տեղի աղբյուրները հայտնում են, որ այսօր առավոտյան քաղաքի Աս Սինա փողոցում պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչի հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, ինչպես նաեւ՝ ավերածություններ։