Լուկակու. Վստահ եմ՝ Իբրահիմովիչը կվերադառնա Իտալիայի առաջնություն
Միլանի «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլում ես ամեն ինչ սովորել եմ Իբրահիմովիչից: Ես հրաշալի ժամանակ էի անցկացնում նրա հետ, քանի որ նա յուրահատուկ անհատականություն էր:
Վստահ եմ, որ Իբրահիմովիչը կվերադառնա Իտալիայի առաջնություն: Նա դեռ անելիք ունի Իտալիայում»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ իտալական «Միլանը» բանակցություններ է վարում Իբրահիմովիչի հետ և ցանկանում է արդեն հաջորդ շաբաթ պայմանագիր կնքել շվեդ հարձակվողի հետ:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ամերիկյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը: