Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (Տեսանյութ)
Նոյեմբերի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Արդյունքում հայտնաբերվեց նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Ի դեպ, հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ էր։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Միջոցառումները շարունակական են։