Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ է հրապարակվել
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինս հայտնել էր իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Նա տեսաուղերձ է հրապարակել: