Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին (Տեսանյութ)
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մասին:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը:
Հիշեցնենք նաև, որ Հիշեցնենք,«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լեւոն Սարգսյանի նկատմամաբ հետախուզում էր հայտարարվել նախորդ տարվանից:
Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայել է ՀՀ-ից, և գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք էր առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է: