Շիրակի մարզում հրդեհվել է Chraysler ավտոմեքենան
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 21-ին, ժամը 15:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Քեթի գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի 12-րդ կմ-ին մասամբ այրվում է «Chraysler» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: