ՊՍԺ-ի սեփականատերը կարող է ձեռք բերել «Ռոման»
Իտալական «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան, հնարավոր է, վաճառքի հանի ակումբի բաժնետոմսերը, տեղեկացնում է Il Messaggero-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկացի գործարարը պատրաստ է վաճառել «Ռոմայի» բաժնետոմսերի 100 տոկոսը, եթե դրա դիմաց ստանա 800 միլիոն եվրո:
«Ռոմայի» ձեռքբերմամբ հետաքրքրված է ամերիկյան The Friedkin Group ընկերությունը, որի սեփականատեր հանդիսանում է ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր Նասել Ալ-Խելայիֆին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» բաժնետոմսերը ձեռք բերելու ցանկություն ունի նաև Քաթարի էմիր Թամիմ բան Համադ Ալ Թանիի ղեկավարությամբ գործող մարզական ներդրումային հիմնադրամը:
Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրից հետո «Ռոման» 22 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: