Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing-ը տեսանյութում է հայտնվել
Համացանցում է հայտնվել Philippine Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի տեսանյութը, որն այրվել է Լոս Անջելեսից թռչելուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգտատերերից մեկի կողմից Twitter-ում հրապարակված կադրերում երեւում է, թե թռչող օդանավի շարժիչից ինչպես են դուրս ցայտում կրակի լեզվակները:
Չվերթն ուղեւորվում էր Մանիլա: Օդանավում կար 347 ուղեւոր, ոչ մեկը չի տուժել:
Թռիչքից մոտ մեկ ժամ անց ավիալայները բարեհաջող վայրէջք է կատարել ուղեւորման օդանավակայանում: Նախնական տեղեկություններով՝ շարժիչի բռնկումը տեղի է ունեցել մեխանիկական անսարքության պատճառով: