Հազվագյուտ հիվանդության պատճառով 2 տարեկան գերմանական հովվաշունը ձագի տեսք ունի
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում 2 տարեկան ցեղական գերմանական հովվաշուն Ռեյնջերը իր գաճաճության պատճառով ձագի տեսք ունի, հայտնում է Daily Mail-ը:
Հստակեցվում է, որ Ռեյնջերը ծնվելուց կարճ ժամանակ անց վարակ է ձեռք բերել: Դրանից հետո նրա տերերը նկատել են, որ շունը դադարել է աճել: Այդ ժամանակ անասնաբույժը բացատրել է, որ փոքրիկ Ռեյնջերի մոտ տեղի է ունեցել գենետիկ մուտացիա: Շունն այլեւս երբեք մեծ չի երեւա:
«Ձագի» տերերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ թերահավատորեն էին վերաբերվում ախտորոշմանը, քանի որ այդ հիվանդությունն անչափ հազվագյուտ է:
Որպես իր գաճաճության կողմնակի էֆեկտներ շունը առողջական տարբեր խնդիրներ է վերապրել, սակայն համապատասխան բուժումից հետո առողջացել է եւ հիմա լիարժեք կյանքով է ապրում:
Նշվում է, որ Ռեյնջերը Instagram-ում սեփական էջ ունի, որտեղ մեծ թվով երկրպագուներ կան: