Նոր Զելանդիայում վթարի է ենթարկվել թեթեւշարժիչային օդանավ
Նոր Զելանդիայում Քրայսթչերչ քաղաքից 20 կմ հարավ Էլսմիր լճի մոտ վթարի է ենթարկվել թեթեւշարժիչային օդանավ: Երկրի ոստիկանությունն ուրբաթ հայտնել է, որ օդանավի օդաչուն զոհվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Էլսմիր լճի վրա թեթեւշարժիչային օդանավի կործանման հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Օդանավի բեկորները հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ժամանակ, անձնակազմի միակ անդամին մահացած են գտել: Քաղաքացիական ավիացիայի վարչությունը ավիաաղետի հետաքննություն կանցկացնի»,- նշված է իրավապահների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը վթարի ենթարկված օդանավը պատկանում էր Քենթերբերի շրջանի ավիաակումբին եւ վթարի պահին լճի վրա կատարում էր սովորական ուսումնական թռիչք: