Բակո Սահակյանը լռում է, որ հարվածի տակ չդնի իր թեկնածուին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Որքան մոտենում են արցախյան ընտրությունները, այնքան իշխանական հովանավորությունը վայելող թեկնածուի շուրջ ինտրիգը մեծանում է։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ մինչ օրս Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի բարձրաձայնում կամ անգամ ստվերային որեւէ աջակցություն չի ցուցաբերում հայտնի թեկնածուներին։
Սեփական թեկնածուի մասին եւս Արցախի նախագահը լռում է։ Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Մեր հարցին ի պատասխան, Արցախի մեր աղբյուրը նշեց, որ չեն ցանկանում շուտ գաղտնազերծել իրենց թեկնածուին, որպեսզի նա չհայտնվի եւ հայաստանյան իշխանությունների, եւ մյուս թեկնածուների թիրախում։
Անակնկալ կարո՞ղ է լինել։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, որոշ թեկնածուների դեպքում աջակցություն չպետք է սպասել, մասնավորապես Արայիկ Հարությունյանի պարագայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: