Ռոնալդուն ներողություն չի խնդրել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից հետո վերադարձել է Իտալիա և մարզում անցկացրել իտալական թիմի կազմում:
Ռոնալդուն Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով ներողություն չի խնդրել թիմի ֆուտբոլիստներից, որոնք որոշել են այլևս չանդրադառնալ այդ թեմային:
Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց անմիջապես հետո Ռոնալդուն լքել է ստադիոնը:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իտալիա ժամանալուց հետո Ռոնալդուն ընթրիքի կհրավիրի «Յուվենտուսի» խաղացողներին և ներողություն կխնդրի իր պահվածքի համար