Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19...

«Ալավերդցի Վահագը» կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 11-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) եւ Վլադիմիր Դավթյանի (Վլե) գործով դատական նիստի ընթացքում քննարկվեց ու մերժվեց նախորդ դատական նիստին պաշտպանության կողմի միջնորդությունը Վ.Աբգարյանին ազատ արձակելու կամ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին։

Դատական նիստի ընթացքում նախ առարկությամբ հանդես եկավ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը. «Ամբաստանյալին մեղսագրված արարքի հետ նրա առնչությունը վկայում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները, դատաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև՝ Արթուր Մնացականյանի նախաքննական ցուցմունքները։ Վահագն Աբգարյանը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել նոր հանցանք և թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմնից։ Ամբաստանյալն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ճանապարհով»։


Դատախազը նշված հիմքի առկայությունը հիմնավորված համարեց արդեն իսկ հետազոտված ապացույցներով, մասնավորապես գործին կցված գաղտնալսումներով: Դատախազմը մի քանի ուղիղ մեջբերումներ կատարեց այդ գաղտնալսումներից, որոնցից պարզ էր դառնում, թե ինչպես է Վահագն Աբգարյանը ուղղորդում, հրահանգավորում դատավարության այլ մասնակիցներին։ https://news.am/arm/news/516748.html

Տուժողի իրավահաջորդ Լուսինե Սահակյանը նույնպես ներկայացրեց տուժող կողմի առարկությունները։ Պաշտպանության կողմի այն փաստարկի վերաբերյալ, թե մեկ և կես տարի առաջ անփոփոխ թողնելով վահագն Աբգարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը դատարանը այդ կապակցությամբ առանձին դատական նիստ չի հրավիրել, Սահակյանն ասաց.

«Պաշտպանական կողմի փաստարկներն անհասկանալի են, քանի որ անկախ դրանց իրավացի կամ անհիմն լինելուց դատարանն այժմ հնարավորություն չունի անդրադառնալու իր իսկ կողմից կայացված որոշման օրինականության կամ հիմնավորվածության հարցին: Դա անելու իրավասություն ուներ վերաքննիչ դատարանը, եթե պաշտպանական կողմը ներկայացներ համապատասխան բողոք: Բողոքի բացակայությունը, ավելին դրան ավելի քան 1.5 տարի անց անդրադառնալու փաստը ինքնին խոսում են այն մասին, որ միջնորդության մեջ նշված վերոհիշյալ փաստարկները չեն կարող հանգեցնել Վ.Աբգարյանի ազատ արձակմանը»։

Ներկայացված մյուս փաստարկին, թե վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքները Վահագն Աբգարյանի մեղադրանքի հիմքում դրված միակ ապացույցն են, որն այլեւս որպես մեղադրական ապացույց գոյություն չունի, և թե Վահագն Աբգարյանին առաջադրված մեղադրանքը «փլվել» է, Լուսինե Սահակյանն ասաց.

«Դատարանում վկայի հարցաքննությունը հնարավորություն ընձեռեց դատարանում օրենքով սահմանված կարգով հրապարակել ու ուսումնասիրել այդ վկայի բազմաթիվ նախաքննական ցուցմունքները։ Սա հնարավորություն կտա դատարանին գնահատել վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներն ու ընկալել, թե դրանցից որոնք են արտացոլում իրականությունը, իսկ որոնք են պարզապես իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ։ Ակնհայտ է, որ վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքները թեկուզ միայն արդեն իսկ դատարանում հետազոտված գաղտնալսումների կամ հեռախոսային խոսակցությունների մուտքային ու ելքային զանգերի վերծանումների, դրանցում ներկայացված տեղակայումների հետ համադրելու պարագայում կասկած չի կարող մնալ առ այն, որ վկայի նախաքննական ցուցմունքներն են արտացոլում իրականությունը ու այդ ցուցմունքներն են, որ համապատասխանում ու լրացվում են առկա այլ ապացույցներով։ Ուստի առկա պարագայում, ամբաստանյալ Վահագն Աբգարյանին առաջադրված մեղադրանքը հերքված լինելու մասին պնդումները ոչ միայն հիմնազուրկ են, այլ հակառակը` մինչ այս պահը հետազոտված ապացույցների համակցությունն անգամ բավարար է մեղադրական դատական ակտի հիմք հանդիսանալու համար»։

Տուժողի իրավահաջորդն անդրադարձավ նաև «Ներքին դիտում» ՕՀՄ արդյունքում ձեռք բերված ապացույցի` գաղտնալսումների օրինականության ու թույլատրելիության հարցին՝ նշելով, որ այն ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգով, թույլատրելի են ու ենթակա ամբաստանյալների մեղադրանքի հիմքում դրվելու։

Անդրադառնալով կալանքի հիմքերին, Լ.Սահակյանը դատարանին հայտնեց. «Հետազոտված գաղտնալսումների, ինչպես նաև վկա Արթուր Մնացականյանի նախաքննական ցուցմունքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ այս գործի նախաքննության ընթացքում Վահագն Աբգարյանը ոչ միայն ապօրինի ազդեցություններ է ունեցել դատավարության մասնակիցների վրա, այլ շատ դեպքերում նրա կողմից ազդեցությունը կրել է հրամանի բնույթ, ու նրա կողմից հրաման ստացած դատավարության մասնակիցները, օրինակ Վլադիմիր Դավթյանը, Արթուր Մնացականյանը և բազմաթիվ վկաներ այս կամ այն հանգամանքը ցուցմունքներով ներկայացնելու մասին հրամանը կատարել են անշեղորեն, ինչը արտացոլված է նրանց` քրեական գործում առկա ցուցմունքներից շատերում։ Գաղտնալսումներում ամրագրված՝ Վահագն Աբգարյանի հրաման-ցուցումները, օրեր անց անշեղորեն արտացոլվել են այն անձանց ցուցմունքներում, ովքեր ստացել են այդ հրահանգները։ Ավելին` Վահագն Աբգարյանի կողմից փաստացի ղեկավարվել է նաև քրեական գործով նախաքննության ընթացքը, առնվազն մինչև քրեական գործով հետագա քննությունը ՔԿ ՀԿԳ ՔԳՎ վարույթ տեղափոխվելը։ Այսինքն ամբաստանյալի կողմից քննությանը խոչընդոտելը դրսևորվել է նաև վարույթն իրականացնող մարմնի գործունեությունը վերահսկելով ու փաստացի համակարգելով։ Նման պայմաններում անհնար է պատկերացնել քննությանը միջամտելու վտանգը հիմնավորող առավել աղաղակող փաստեր, քան արդեն իսկ սույն գործով առկա ապացույցներով արտացոլվածները։ Կարծում ենք, որ առկա է նաև ամբաստանյալի կողմից քննությունից թաքնվելու վտանգ, որին նպաստում է նաև նրան վերագրվող արարքի համար սպասվելիք պատիժը։ Ավելին` կարծում ենք, որ կոնկրետ ամբաստանյալի պարագայում այդ վտանգը գործի քննությանը զուգահեռ ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։ Մինչ օրս արդեն դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը, դրանց թվում նաև վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքներն անխուսափելի են դարձնում ամբաստանյալի պատասխանատվությունը իրականացված հանցագործության համար, ինչը, բնականաբար, ավելացնում է նրա կողմից թաքնվելու վտանգը։ Ստեղծված իրավիճակում, ամբաստանյալ Վահագն Աբգարյանի կողմից քննությունից խուսափելու վտանգը կարող էր նվազել միայն դատական իշխանության համապատասխան պաշտոնատար անձանցից պատասխանատվությունից խուսափելու երաշխիք ստացած լինելու դեպքում, ինչին մենք հավատալ չենք ցանկանում ու փորձում ենք դա համարել բացառված: Ամբաստանյալ Վահագն Աբգարյանի պարագայում առկա է նաև նոր հանցագործություններ կատարելու վտանգ, ինչի մասին վկայում են ոչ միայն արդեն իսկ նրան վերագրված արարքների բազմաքանակությունը, այլև հետազոտված ապացույցներում ներկայացված փաստական տվյալները նախկինում հանցագործության համար դատապարտված անձանց ապօրինի միջամտությամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն ուղղված գործողությունների մասին, որոշակի նպատակով այլ անձանց հրազեն փոխանցելու, հետագայում այն թաքցնելու մասին և այլն»:

Անդրադառնալով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին միջնորդությանը, Լուսինե Սահակայնն ասաց, որ որևէ նյութական միջոց առկա պայմաններում ի զորու չէ կանխել ամբաստանյալի ոչ պատշաճ վարքագիծը. «Երկու տարվա վաղեմությամբ բժշկական փաստաթղթերը ու դրանցում արտացոլված էլեկտրական թերապիա անցնելու անհրաժեշտության մասին դիտարկումները որևէ կերպ չեն հիմնավորված փաստարկով, թե դա անհնար է իրականացնել առկա խափանման միջոցի պայմաններում կամ թե պետությունը հրաժարվել է ապահովել այդ թերապիան անցնելու ամբաստանյալի ցանկությունը: Բնականաբար, պետությունն ունի պարտավորություն ապահովելու անազատության մեջ գտնվող անձի պատշաճ բուժօգնությունը, եթե կա դրա անհրաժեշտությունը: Սակայն ինչպես դատարանում նշեց ինքը ամբաստանյալը նա նույնիսկ չի դիմել նման օգնություն ստանալու խնդրանքով, ավելին, նախքան կալանավորվելն ամբաստանյալը նման բուժօգնության չի դիմել, ազատության մեջ գտնվելով»։

Խոսելով նաև Վահագն Աբգարյանի համար իրականացված ստորագրահավաքին՝ Սահակյանը նշեց.

«Պարզ չէ, թե ե՞րբ են կատարված այդ ստորագրությունները, կոնկրետ ո՞ր մեղադրանքին են վերաբերում (Վ.Աբգարյանը նախկինում էլ մեղադրվել ու դատապարտվել է), անհասկանալի է, թե արդյոք ստորագրող քաղաքացիները առհասարակ ինչպե՞ս են դատարանի փոխարեն գնահատել գործում առկա ապացույցները, արդյոք դրանց ծանոթ են, թե ոչ, ունեն արդյոք անհրաժեշտ իրավական գիտելիքներ նման գնահատական տալու համար, թե ոչ»։

Ամբաստանյալ Աբգարյանն էլ արձագանքեց, թե այդ ստորագրությունների հետ ինքը կապ չունի, ինքնաբուխ է եղել։

«Ես 19 տարի ոչ մի անգամ, որևէ կարգավիճակով չեմ եղել. ոչ մեղադրյալ, ոչ էլ կասկածյալ։ Ոչ մի անգամ չեմ թաքնվել, իմ արած լավ գործի հետևում՝ ինչ-որ մի լավ բան պահելու համար։ Ես պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել, նրա կնոջն էլ առաջին անգամ դատարանում եմ տեսել»,- ասաց ամբաստանյալը։

Ամբաստանյալի խոսքին հակադարձեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը, ում դիտարկմամբ այն փաստը, որ Վահագն Աբգարյանը վերջին 19 տարիներին իրոք պատասխանատվության չի ենթարկվել, վերջին 19 տարիներին Հայաստանի իրավապահ համակարգի իրական վիճակը նկարագրող փաստ է:

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով:

դիտվել է 322 անգամ
Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan