Xiaomi-ի հաջորդ սմարթֆոնը կունենա 100 վատտ լիցքավորման սարք
Xiaomi-ի ներկայացուցիչները ներկայացրել են նոր գաջեթի թողարկումը, որը կունենա 100 վատանոց լիցքավորման սարք՝ Super Charge Turbo գործառույթով, ինչը թույլ կտա սմարթֆոնը լիցքավորել մի քանի րոպեում, փոխանցում է Planet- today-ը:
Ընդ որում՝ նոր սարքի հզորության եւ արագագործության բնութագրերը ցածր չեն լինի: Չինական տարբեր կարգի սարքերի առաջատար արտադրողներից մեկի մարտկոցային սարքերի արագ լիցքավորման տեխնոլոգիան, որը շուկայում իրեն երաշխավորել է լավագույն կերպով, թույլ կտա մոտ 4000 մԱչ տարողությամբ մարտկոցը սնուցել ընդամենը 17 րոպեում: Նոր տեխնոլոգիաների փորձարկման ընթացքում ստացվել են հաստատող արդյունքներ, որոնք թույլ կտան մտահղացումը կյանքի կոչել: Հայտարարված բնութագրերը մի բան էլ ավելի էին արդարացված: Արժե հիշեցնել, որ նախորդ սերունդի լիցքավորման սարքը 3700 մԱչ մարտկոցը 17 րոպեում լիցքավորում է ընդամենը միայն մինչեւ 65 տոկոս նիշը:
Մասնագետների կարծիքով՝ լիցքավորման սարքերի նոր սերունդը կներդրվի արդեն Mi 10 կամ Mi Mix 4 մոդելներում: Դրանից բացի, կթարմացվի նոր մոդելների դիզայներական լուծումը: Ճակատային խցիկը կտեղադրվի վերին ձախ անկյունում: Մինչ օրս նոր սարքերի արժեքը գաղտնի է պահվում: