Նախարարի եւ բողոքող երիտասարդների հանդիպումն անիմաստ է. «Իմ քայլը». (Տեսանյութ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ պետական բուհերում հայագիտական առարկաների պարտադիր դասավանդման համար հանդես եկող երիտասարդների հանդիպումն անիմաստ է: Այս մասին նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ բողոքի ակցիաների ընթացքում դաշնակցական երիտասարդները երկրում կրթական համակարգի բարեփոխումների հետ կապ ունեցող որեւէ հարց չեն բարձրացնում: «Նրանք ասում են, որ կարող են հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն նրա հրաժարականի հարցը քննարկելու համար: Նման հանդիպումն անիմաստ է: Եթե նրանք բարեփոխումների հետ կապված որեւէ հարց բարձրացնեն, ապա երկխոսության համար դռները բաց են»,- ասաց Հովհաննիսյանը: