Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմություն կբերեն ներքաղաքական կյանք. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին
Ցավոք հնարավորություն չեմ ունեցել հետեւելու Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբին, դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Դիտարկմանը, որ այդ ակումբի անդմաները հայտարարում են, որ երկրի իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում ճիշտ ուղիով չի գնում, մասնավորապես, ետընթաց են արձանագրում բանակցությունների հարցում, Ավինյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն այդ ուժի ներկայացուցիչները»:
«Ինչ վերաբերում է Սահմանադրական Դատարանի շուրջ իրավիաճկին, և՛ մենք, և՛ մեր միջազգային գոծընկերները արձանագրել ենք, որ Հայաստանի ՍԴ-ում ունենք խնդիր, եթե չասեմ ճգնաժամ, որին պետք է տրվի լուծում»,- պնդում է փոխվարչապետը:
Նրա խոսքով, այդ ուղղությամբ առաջարկությունները, որ անում է կառավարությունը, շատ կառուցողական են. «Սա գործընթաց է, որը շարունակաբար պետք է իրականացնել, մինչեւ ճգնաժամը ստանա իր վերջնական հանգուցալուծումը»,-ասաց Ավինյանը:
Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին չի ներկայանում եւ ստանում է աշխատավարձ ու պարգեւավճարներ, փոխվարչապետն արձագանքեց. «Ես չեմ, որ պետք է մեկնաբանեմ այդ հարցը»: