Իբրահիմովիչը սպասում է «Նապոլիի» և «Միլանի» առաջարկներին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի ծառայություններով հետաքրքրված է «Բոլոնյան», չի շտապում համաձայնության գալ իտալական ակումբի հետ:
Calciomercato-ի հաղորդմամբ՝ Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ «Միլան» կամ պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ և այժմ սպասում է այդ թիմերի առաջարկներին:
Ավելի վաղ «Լոս Անջելես Գելաքսիի» նախագահ Քրիս Կլայնը հայտարարել էր, որ ակումբը նոր պայմանագիր չի առաջարկի Իբրահիմովիչին, որի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես է գալիս 2018 թվականի մարտից: