«Եվրոպական ակադեմիայի» Աղվերանի պանսիոնատը սեփականաշնորհելու դեպքի առթիվ քրգործ չի քննվում. ՔԿ-ն հերքում է մամուլում տեղ գտած լուրերը
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհելու եւ այն Եվրոպական համալսարանի սեփականությունը դարձնելու դեպքի առթիվ քրեական գործ չի քննվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին» վերտառությամբ հրապարակված հոդվածին:
«Հետեւաբար թերթի հրապարակումն այդ մասին իրականությանը չի համապատասխանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Եվրոպական ակադեմիայից հայտնել են, որ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող գույքի արժեքը կազմում է ոչ թե 5 միլիոն դոլար, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ 84 միլիոն ՀՀ դրամ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ՝ Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին: